‘Հայաստանում 5 տարի վաճառվում է «սուպեր» բենզին, որը չի ներկրվում. Հետք’

1141

Չնայած նրան, որ հատկապես Երևանի բազմաթիվ բենզալցակայաններում «ռեգուլյար» և «պրեմիում» տեսակներին զուգահեռ վաճառվում է նաև «սուպեր» բենզին, պարզվում է՝ 2008-ից ի վեր մեր երկիր այդպիսի վառելիք չի ներկրվել (մարզերում նման բենզին գրեթե չեն վաճառում): Վերջին անգամ «սուպեր» տեսակի բենզին ներկրվել է 2008-ին՝ 1.416.200 լիտր (1.393.634 դոլար արժեքով): Այստեղ կա երեք տարբերակ. 1) ավելի ցածր տեսակի բենզինն իրացվում է «սուպերի» անվան տակ, 2) «սուպեր» բենզինը ներկրվում է ավելի էժան տեսակի անվան տակ, 3) վաճառողների պահեստներում այդ բենզինը մնացել է նվազագույնը 6 տարի և չի իրացվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետք է ուշադրություն դարձնի այս ամենին և ուսումնասիրի շուկայում առկա «սուպեր» բենզինը: Սակայն խնդիրը պետք է մտահոգի նաև ՊԵԿ-ին, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչությանը: Այս մասին գրում է hetq.am-ը, որը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի նավթամթերքի շուկային:

Կայքը ներկայացնում է  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները բենզինի և դիզվառելիքի արտահանման ու ներկրման վերաբերյալ, որոնք ստացվում են ՊԵԿ-ի մաքսային հայտարագրերից: 2013 թ.-ի ցուցանիշները, որոնք դեռևս ԱՎԾ-ն չի հրապարակել, տրամադրել է ՊԵԿ-ը (ծավալները՝ տոննայով և փակագծերում՝ դոլարային արժեքով):

Նախորդ հոդվածը‘Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դիվերսիոն խմբի անդամ ներկայացվող հայ ծերունու ձեռքը կոտրել են (տեսանյութ)’