‘Հայաստանցիները Վրաստան այցելող օտարերկրացիների թվում առաջատար են’

1015

2012թ. հունվար-հուլիս ամիսներին Վրաստան այցելածների թվում առաջատարը հայաստանցիներն են: Այդ մասին, 168.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է Newsgeorgia գործակալությունը: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից հարեւան երկիր է մեկնել 162.529 մարդ, ապա գալիս են Թուրքիան՝ 139.002 մարդ, Ռուսաստանը՝ 115.871 մարդ, Ադրբեջանը՝ 109.074 մարդ, Ուկրաինան՝ 14.113 մարդ և Իրանը՝ 9248 մարդ: 

Ըստ նույն աղբյուրի, Վրաստան այցելողների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 26 տոկոսով, այդ թվում՝ զբոսաշրջիկների հոսքն աճել է 21,4 տոկոսով:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կ. Նազարյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը’
Հաջորդ հոդվածը‘Խաչատուրովը կծառայի մինչև 2017 թ.’