‘Հայաստանցի փոխնախարարը ցանկություն է հայտնել օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց’

618

Թբիլիսիում  ԵՄ «Արևելյան գործընկերության»  ոչ ֆորմալ երկխոսության երկրորդ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում  Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հայտարարել է, որ առանց Ադրբեջանի թույլտվության ՝ Հայաստանը չի կարող օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց: «Բոլորին հիշեցնենք, որ այս նախագիծն իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ ֆինանսավորվում է մեր երկրի պետական բյուջեից: Քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը, առանց մեր թույլտվության՝ Հայաստանը չի կարող միանալ այս նախագծին»,- ընդգծել է Մամեդովը: Այս հայտարարությունը ադրբեջանցի նախարարը հնչեցրել է  այն բանից հետո, երբ Հայաստանի տրանսպորտի և  փոխնախարար Արտաշես Ավետիսյանը հայտարարել է, թե «հնարավորության դեպքում՝ Հայաստանն ապագայում հաճույքով կօգտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց»,- հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն չի հաստատում լուրը, թե Հայրիկյանի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չի ընդդիմանում իրեն «երրորդ ժամկետի» ուղարկող քաղաքացուն (Տեսանյութ)’