‘
Հայաստանյան այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գրառումներ է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում, որոնք թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
@AndersFoghR
Ինքնաթիռս տեխնիկական անսարքությունների պատճառով ստիպված վերադարձավ Բրյուսել: Անհամբերությամբ սպասում եմ հինգշաբթի և ուրբաթ կայանալիք կովկասյան այցին:
@AndersFoghR
Գնում եմ Երևանի համալսարան խոսելու ուսանողների հետ ոչ միայն համագործակցության, այլ նաև երկխոսության և փոխզիջումների մասին, որոնք կնպաստեն կայունությանը և անվտանգությանը:
@AndersFoghR
Հարավային Կովկասը կարող է հասնել իր ներուժի գագաթին, բայց դրա համար պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
@AndersFoghR
Լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է թուլանա և տարածաշրջանային խաղաղություն և համագործակցություն հաստատվի
@AndersFoghR
Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեծ ներուժ ունի և մենք պետք է հասնենք տարածաշրջանին արժանի կայունությանը, անվտանգությանը և բարգավաճմանը
@AndersFoghR
Հայաստանը ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է: Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը Աֆղանստանի և Կոսովոյի մեր գործողություններին:
@AndersFoghR
Ես շատ անհանգստացած եմ սպա Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմամբ: Արարքը, որը նա կատարել է ահավոր հանցագործություն է և չպետք է փառաբանվի:
@AndersFoghR
Սպա Սաֆարովին ներում շնորհելը Ադրբեջանի կողմից խարխլել է վստահությունը և չպետք է արգելք հանդիսանա խաղաղ գործընթացին
@AndersFoghR
Չպետք է վերդառնանք Հայաստան Ադրբեջան հակամարտությունը: Լարվածությունը պետք է թուլանա և քայլերը որոնք ուղղված են տարածաշրջանային համագործակցությանն ու խաղաղության վերականգնմանը պետք է տան իրենց արդյունքները
@AndersFoghR
Ես շատ ուրախ եմ այցելել Հայաստան առաջին անգամ: Ես շնորհակալ եմ նախագահ Սարգսյանին դրական և կառուցողական հանդիպման համար:
@AndersFoghR
ՆԱՏՕ-ն և Հայաստանը կարևոր գործընկերներ են: Մենք հույս ունենք կառուցելու էլ ավելի ամուր համագործակցություն ապագայում:
‘