‘
2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը, հիշեցնում է ՀՖՖ կայքը եւ տեղեկացնում, որ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է օգոստոսի 20-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում եւ «Հյումել» խանութների ցանցերում:
Հիշեցնենք, երկու հավաքականների առաջին հանդիպումն այս ընտրական փուլում, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվել է մեր ֆուտբոլիստների ջախջախիչ հաղթանակով՝ 4-0:
Օգոստոսի 21-ից Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը կվաճառվեն նաեւ որոշ սուպերմարկետներում:
Տոմսերի արժեքն է`
— յարուս՝ 2000 դրամ
— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
— արևելյան տրիբունա` 5000 դրամ
— արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:
‘