‘
Ինչպես հայտնի է, 2013թ. սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը: Ինչպես հայտնում են ՀՖՖ-ից, հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Հյումել» և «Երևան Սիթի» խանութների ցանցերում:
Այսօր և վաղը տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
Տոմսերի արժեքն է` — յարուս՝ 2000 դրամ
— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
— արևելյան տրիբունա` 5000 դրամ
— արևմտյան տրիբունա` 8000 դրամ
ՀՖՖ տեղեկացնում է նաև, որ VIP-օթյակների տոմսերը վաճառվելու են միայն հայտերով: Հայտերը պետք է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:
Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:
Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 51 և 55 53 52 հեռախոսահամարներով:
‘