‘Հայաստան է բերվել ՌԴ նախագահի զրահապատ մեքենան. Մամուլ ‘

845

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»` վկայակոչելով սեփական աղբյուրները: «Պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երեւանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ է առել «Արմենիա Մարիոթում»։ Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը տասը տոկոսն է։ Ինչպես հայտնել էինք, սպասվում է, որ Պուտինի այցի օրերին ՌԴ-ից Հայաստան են գալու 600 հոգի։ Երեկ Հայաստան ժամանածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ է բերվել նաեւ ՌԴ նախագահի զրահապատ մեքենան»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում էլ են քննարկում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Օդանավակայանում իրոք եղել են խնդիրներ. Պատվիրակությունն այսօր է մեկնել Բրազիլիա ‘