‘
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղի հանդիպման տոմսերը վաճառքի մեջ կլինեն երկուշաբթի՝ սեպտեմբերի 24-ից:
Տոմսերի արժեքն է՝
— յարուս` 3000 դրամ
— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
— արևելյան տրիբունա` 7000 դրամ
— արևմտյան տրիբունա` 10000 դրամ
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ի դեպ, iLur.am-ի թղթակիցը տոմս պատվիրելու համար զանգեց ՀՖՖ կայքում առաջակրվող 094 526477 հեռախոսահամարով, բայց նրան պատասխանեցին, որ երկուշաբթի դրամարկղերում տոմս չի լինելու: «Տոմսերը մեզ մոտ կլինեն սեպտեմբերի 27-ից», — iLur-ին ասաց Օպերայի թատրոնի դրամարկղի աշխատակից ներկայացած անձը:
Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա 2012թ. հոկտեմբերի 12-ին:
‘