‘
Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Սլովենիայի մրցավարական անձնակազմը՝ Մատեյ Յուգի գլխավորությամբ: Օգնականներն են Մատեյ Զունիչը և Մանուել Վիդալին:
4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Դամիր Սկոմինան: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Անդրիան Իկսարին (Մոլդովա), մրցավարների տեսուչը՝ Ռունե Պեդերսենը(Նորվեգիա):
‘