‘Հայաստան-Լյուքսեմբուրգ խաղը չի ցուցադրելու և անգամ չի էլ նկարահանվելու’

1036

Փետրվարի 5-ին կայանալիք Լյուքսեմբուրգ – Հայաստան խաղը չի ցուցադրվելու:

«Ֆուտբոլ 365»-ի թղթակցի հետ զրույցում դա հաստատեց նաև «Արմենիա» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի կոորդինատոր Մարիաննա Քարդաշյանը:

«Հայաստան-Լյուքսեմբուրգ խաղը Արմենիա TV-ն չի ցուցադրելու: Բայց նաև ոչ մի հեռուստաընկերություն էլ չի ցուցադրելու և անգամ չի էլ նկարահանվելու»,-նշեց Մարիաննա Քարդաշյանը:

Նշենք, որ այդ խաղը կայանալու է ֆրանսիական Վալանս քաղաքում և խաղի նկարահանման պատվիրատու պետք է հանդես գար հայկական կամ լյուքսեմբուրգյան որևէ հեռուստաընկերություն: Լյուքսեմբուրգցիները նույնիսկ չեն ցուցադրում իրենց հավաքականի նախընտրական փուլի արտագնա հանդիպումները, էլ ուր մնաց պատվիրեն ընկերական խաղի նկարահանում: Ստացվում է «Արմենիան» էլ չի պատրաստվում այդքան մեծ գումարներ ծախսել:

Հուսանք, որ ՀՖՖ-ն գոնե սիրողական տեսախցիկով կնկարահանի եւ հետո կցուցադրի այդ հանդիպումը:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը կարող է միջնորդ լինել տարածաշրջանի հակամարտություններում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում’