Հայաստան — Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են

244

Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Հայաստան — Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը՝ շնորհակալություն հայտնելով «երկրպագուներին ցուցաբերած աննախադեպ ակտիվության համար»։

Առցանց վաճառքը կատարվել է tickets.ffa.am-ի եւ Idram&IDBank հավելվածի միջոցով։

Հայաստան — Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Նախորդ հոդվածըԲըլթ-42. «ՉԻ»
Հաջորդ հոդվածը«Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին կարիերան կշարունակի «Ինտերում»