Հայաստան — Խորվաթիա Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրի հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, որին եզրերում կօգնեն Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորրորդ պաշտոնյան Ռուդի Բուկենն է:
VAR-ի մրցավար է նշանակվել Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը 2022թ․ աշխարհի առաջնության բորոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին կընդունի սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր՝ 4 խաղերում։