‘Հայաստան կայցելի Լատվիայի ԱԳ նախարարը ‘

649

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը: 

Հաղորդում է Armenpress.am-ը: Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում: Էդգարս Ռինկևիչսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի բյուջեով 2013 թ. ռուսալեզու հեռուստաալիքի համար գումար չի նախատեսվել’
Հաջորդ հոդվածը‘Խոտանի պատճառով «Տոյոտան» ռեկորդային քանակի մեքնենաներ է ետ կանչում ‘