‘
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի – Պասքիեն մարտի 26-28-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան։
«Ա1+»-ը՝ հղում անելով ԵԽԽՎ մամլո ծառայությանը, փոխանցում է, որ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների հետ:
Հանդիպումներ են նախատեսված նաեւ խմբակցությունների ղեկավարների եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ:
ԵԽԽՎ նախագահը նաեւ կմասնակցի գենդերային հացերի վերաբեյալ կլոր սեղանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Մարտի 27-ին, ժամը 13.00-ին, խորհրդարանում նախատեսվում է մամուլի ասուլիս։
‘