‘Հայաստան կժամանի Անգելա Մերկելը’

2343

Կառավարությունից փոխանցում են, որ օգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ:

Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նախորդ հոդվածը‘Երևանից դեպի Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն’
Հաջորդ հոդվածը‘Ավելի քան 1000 մարդ Արցախից գալիս են հանրահավաքի. Արցախպրես’