‘Հայաստան կժամանի ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը’

827

Նոյեմբերի 21-23 Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը, Երևանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաև պատվիրակության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:  

Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ կքննարկի էներգետիկ ծրագրերի` մասնավորապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի, Մեղրի ՀԷԿ-ի շինարարության ընթացքը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները: Մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, կայցելի է Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարաության  շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի  ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենայի կոմբինատում ներդրվել է ժամանակաից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ:

           

Նախորդ հոդվածը‘Մեղրիի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից` բնապահպանական խնդրի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Վայքում իրանական համարանիշներով ավտոբուս է հրդեհվել’