‘Հայաստան կժամանի Մաքսային միության ճարտարապետներից մեկը — «Ժողովուրդ»’

778

«Ժողովուրդը» օրաթերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրում է, որ առաջիկա օրերին Հայաստան կժամանի Տատյանա Վալովայայի գլխավորած պատվիրակությունը, ով համարվում է Մաքսային միության և Եվրասիական միության ստեղծման և կայացման գործում առանցքային դերակատարում ունեցող գործիչներից մեկը: Նա երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, կառավարությունում և  առնչվում է Վլադիմիր Պուտինի «մերձակա շրջապատին»:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, Տատյանա Վալովայան հանդիպումներ կանցկացնի կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող որոշ իրավական հարցեր ճշտելու նպատակով: Պետք է հստակեցվեն նաև ժամանակացույցները: 

Նախորդ հոդվածը‘Բնապահպան. Սևանա լիճը հայտնվել է էկոլոգիական խնդիրների ճիրաններում’
Հաջորդ հոդվածը‘Փոխնախարար. Հայաստանը փորձում է պահպանել որոշ ապրանքների մաքսային սակագները ՄՄ միանալուց հետո’