‘«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար ստացվել է 42 հայտ’

1582

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից` Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան:

Հիմնադրամից փոխանցում են, որ ը Ընտրող հանձնաժողովը ուշադրությամբ կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը՝ Շվեյցարիա: Հանձնաժողովը կգլխավորի Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը Ֆրանսիա: 

Դիմումները քննարկելուց հետո հանձնաժողովը ընտրված թեկնածուին կներկայացնի Հայաստանի Նախագահ,  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հավանությանը, նա էլ առաջադրված թեկնածուին կներկայացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միայն դրանից հետո թեկնածուն կստանձնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

 

 

Նախորդ հոդվածը‘Քրգործ. պետական միջոցների խոշոր չափերի հափշտակություն՝ մարզպետի մասնակցությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարի հետեւանքով զինվոր է մահացել’