Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն իսպանացիները

199

Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարն է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։

VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ նրա օգնականը՝ իր հայրենակից Լուկա Պայրետոն։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Տոմաշ Միկուլսկին (Լեհաստան), իսկ հանդիպման պատվիրակը՝ Մարկ Բոսը (Նիդեռլանդներ):

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Առանց յուզմունքի
Հաջորդ հոդվածըԲելառուսի ԱԳՆ․ «Բելառուսը ոչ մի հիբրիդային պատերազմ էլ չի վարում»