‘Հայաստան — Մակեդոնիա՝ 4:0. հիանալի խաղ, ցավոք, ուշացած… (տեսանյութ)’

2357

Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն:

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին հեռահար հարվածով բացել է Մարկոս Պիզելին: 10 րոպե անց Պիզելին վնասվածքի պատճառով փոխարինվեց: 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո մեր թիմի առավելությունը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը: 81-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով Գևորգ Ղազարյանը հաշիվը դարձրեց 3:0: Խաղավերջում ևս մեկ տուգանային հարվածի հնարավորություն ստացան մեր տղաներն. այս անգամ շքեղ հարվածով գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը:

Հայաստան — Մակեդոնիա՝ 4:0
1:0՝ Պիզելի (12′), 2:0` Մովսիսյան (67՛), 3:0՝ Ղազարյան (81′), 4:0` Մխիթարյան (90+2′)

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գյուլբուդաղյանց. Փառք Աստծո, որ մեզ հաջողվեց վերականգնել հավատը’