‘Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը կվաճառվեն ապրիլի 29-ից’

1028

‘

Հունիսի 13-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերն վաճառվելու են ապրիլի 29-ից,-տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Տեղեկացնում ենք, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել միայն «Հանրապետական» մարզադաշտ` 01055 53 52, 01055 53 51 հեռախոսահամարներով և «Հյումել» խանութ` 010 54 09 54 հեռախոսահամարով:

Վաճառքում են լինելու միայն հատուկ Բար-կոդերով տոմսեր: Տոմսի վրա նաև նշվելու է «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ տեղադրված պտտադռների համարը:

Մարզադաշտ խնդրում ենք գալ խաղից երկու ժամ առաջ` անցանկալի խցանումներից և կուտակումներից խուսափելու համար:

‘

Նախորդ հոդվածը‘«Daily Mail». «Եթե Լուի վան Գալը դիտարկելու է «Բորուսիան», ապա պետք է ձեռք բերի նաև Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին»’
Հաջորդ հոդվածը‘ Daily Mail. Դե Խեան խոստովանել է, որ չի կարողացել մերժել «Ռեալ»-ի առաջարկը’