‘Հայաստան-Սերբիա. Խաղից առաջ’

1900

Հայաստանի հավաքականը «Հանրապետական» ստադիոնում այսօր կհյուրընկալի Սերբիայի ազգային թիմին: Մեր հավաքականում հանդիպմանը չեն մասնակցի  Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Գևորգ Ղազարյանը: 

Հոկտեմբերի 11, ժամը՝ 20:00, Երևան, Վազգեն Սարգսյանի ամվան հանրապետական մարզադաշտ

Հայաստանի հավաքական. Որքան էլ որ դժվար լինի, սակայն մենք՝ Հայաստանի հավաքականի երկրպագուներս, պետք է խոստովանենք,  որ շատ դժվար է լինելու մեր ֆուտբոլիստների համար Եվրո-2016-ի հաջորդ փուլում հայտնվելը: Դրա համար կա երկու պատճառ: Դրանցից առաջինը այն քառյակի կազմն է, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը: Հաջորդ փուլի ուղեգրի համար, Հայաստանի հավաքականից բացի, պայքարելու են պորտուգալացիները, դանիացիները, սերբերը և անգամ ալբանացիները: Չպետք է մոռանալ, որ վերջիններս արտագնա խաղում հաղթել են Պորտուգալիայի հավաքականին: Հայերը դանիացիների հետ առաջին խաղում պարտվել են: Պորտուգալացիները, անկասկած, այս խմբից կփորձեն քաղել առավելագույնը, իսկ սերբերն ու դանիացիները ավելի ուժեղ են թվում Հայաստանի հավաքականից: Երկրորդ պատճառը, իհարկե,  մեր հավաքականի առաջատարների վնասվածքներն են: Դանիացիների հետ խաղին չեն մասնակցել Արազ Оզբիլիսը և Յուրա Մովսիսյանը, սակայն այդ ժամանակ  դաշտում էր Հենրիխ Մխիթարյանը: Այսօրվա հանդիպմանը չի մասնակցի նաև վերջինս:Այս ամենին հավելենք նաև որ մինչև վերջ վնասվածքի հետո չեն վերականգնվել Գևորգ Ղազարյանն ու Հրայր Մկոյանը: Այնպես, որ Սերբիայի հետ հանդիպումից առաջ հայ ֆուտբոլիստների մարզիչը մտածելու շատ բան ունի: 

Սերբիայի հավաքական. .Սերբերը, որոնք բաց էին թողել առաջին խաղափուլը, ընտրական փուլը կսկսեն Հայաստանի հավաքականի հետ հանդիպումով: Սակայն, սա չի նշանակում, որ սերբերը ընդհանրապես չեն խաղացել: Նրանք ընկերական հանդիպում են անցկացրել Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի հավաքականի հետ: Բավականաչափ լարված և համառ այդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Դիկ Ադվոկատը բոլորովին վերջերս է սկսել գլխավորել Սերբիայի հավաքականը, սակայն արդեն իրեն որոշակի ազատություններ է թույլ տվել. հավաքական չի հրավիրել Լյայնիչին՝ մտածելով, որ նա կարող է գցել թիմային ոգին: Չի հրավիրվել նաև Եվրոպայի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը՝ Նևենա Սուբոտիչը, քանի որ մարզիչի կարծիքով, այդ ֆուտբոլիստը այնքան էլ չի ուզում խաղալ հավաքականում: 

Բնականաբար, եթե Դիկը ընտրություն չունենար, կհրավիրեր նաև վերոհիշյալ ֆուտբոլիստներին, և նման բան իրեն թույլ չէր տա: Սակայն հոլանդացու տրամադրության տակ եվրոպական ակումբների  ֆուտբոլիստների հիանալի ընտրություն էր. Մաթիա Նաստասիչը և Ալեքսանդր Կոլարովը՝ «Մանչեսթր Սիթիից», Նեմանյա Մատիչը և Բրանիսլավ Իվանովիչը՝ «Չելսիից», Դուշան Տադիչը, ով հիանալի է հանդես գալիս «Սահութհեմփթոնում», Լազար Մարկովիչը՝ «Լիվերպուլից»:Այս ամենին հավելենք, որ 3,5 տարվա ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել փորձառու Դանկո Լազովիչը: Մի քանի оր առաջ հայտնի է դարձել, որ թիմի մարզման ժամանակ վնասցածքներ են ստացել Դուշան Բաստան՝ «Լացիոից» և Անտոնիո Ռուկավինան՝ «Վիլյառեալից»: Նրանց փոխարեն հավաքական է հրավիրվել Նիկոլա Մաքսիմովը «Տորինոյից»:

Հանդիպումներ միմյանց միջև

Թիմերը հանդիպել են երեք անգամ՝ 2006, 2007 և 2012 թվականներին: Սերբերը 2 անգամ հաղթել են և գրանցվել է մեկ ոչ ոքի: Հետաքրքրիր է, որ այս երեք հանդիպումների ընթացքում սերբերը ոչ մի գնդակ բաց չեն թողել: 

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Պրագմատիկ, հաշվարկված քայլերով Եռյակը գնում է առաջ ‘
Հաջորդ հոդվածը‘Վահագն Հայոցյան. Ողջ գործընթացի նպատակը ամբողջական իշխանափոխությունն է’