‘Հայկական ԱՆ-12-ը Էրզրումից մեկնել է Հալեպ ‘

798

Հայկական Ան-12 տրանսպորտային ինքնաթիռը, որը պլանային վայրէջք էր կատարել Էրզրումում (Կարին), ստուգումից հետո շարունակել է թռիչքը դեպի Հալեպ, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը «Օգնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում մարդասիրական օգնություն է տեղափոխում Սիրիա: Անկարայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, որ ստուգելու են Թուրքիայի օդային տարածքի վրայով թռչող բոլոր օդանավերը՝ ստուգելու դրանցում  զենքի առկայությունը:

Նշենք, որ սա Հայաստանից Սիրիա տեղափոխող օգնության երկրորդ խմբաքանակն է:

 

 

Նախորդ հոդվածը‘«Չենք լռելու»-ն դեմ է պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու որոշմանը’
Հաջորդ հոդվածը‘Աբրամ Բախչագուլյանը հերքել է աֆրիկյան ժանտախտի մասին լուրերը ‘