‘
«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.
Առաջիկայում Երևանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում կտեղադրվեն արկղեր, որոնց միջոցով քաղաքացիներն իրենց առաջարկությունները կներկայացնեն Երևանի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
«ՉԻ»- եթե հաշվի առնենք, թե ինչ է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի հետ, կարելի է չկասկածել, որ քաղաքացիների առաջարկները հիմնականում ուղղված կլինեն Նարեկ Սարգսյանին: Ընդ որում՝ կարելի է նաև մեծ հավանականությամբ ենթադրել, թե ինչպիսին կլինեն այդ առաջարկները, այնպես որ՝ քաղաքապետարանը պիտի այդ առաջարկների ընթերցման բաժնում աշխատանքի ընդունի բացառապես տղամարդկանց: Իսկ եթե որոշ քաղաքացիներ իրենց նամակները համեմեն նաև նկարչական ձևավորմամբ, հետագայում կարելի է այդ ամենն ի մի բերել և հրատարակել առաջին հայկական Կամասուտրան:
Սա, ի դեպ, երևանցիների արժանի հակահարվածը կլինի, որովհետև, որքան հասկացանք, ճարտարապետ Նարեկ Սարգսյանը Հանրապետության հրապարակի նկատմամբ մոտավորապես նույն մտադրություններն ունի: Ընդ որում, հաշվի առնելով քաղաքապետարանի դերակատարումը՝ հանգիստ կարելի է հանցագործությունը որակել որպես խմբակային:
‘