‘
Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձին ընդառաջ՝ Մոսկվայի կենտրոնական հրապարակում հայկական արտադրանքի տոնավաճառ կանցկացվի:
Միջոցառումն ուղղված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մշակութահումանիտար կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ՌԴ-ում հայկական ապրանքանիշերի հանրայնացմանը:
Տոնավաճառի շրջանակներում նախատեսվում է ներկայացնել ՀՀ-ում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների արտադրանքը, հայտնում է molnet.ru կայքը:
‘