‘«Հայկական ժամանակ». Բա դա ձեր խելքի բա՞նն է’

945

\"\"

Այսօր Երևանում կբացվի հեծանվորդների համար նախատեսված առաջին հատուկ ուղին, որն անցնում է Օղակաձև զբոսայգու երկարությամբ: Իհարկե շատ լավ է, որ Հայաստանում սկսել են գնահատել էկոլոգիապես մաքուր հեծանիվը, բայց ինչպե՞ս է դա արվում տեխնիկապես: Հեծանվուղին եկել-գրավել է ամբողջ մայթը, ու հետիոտնին նույնիսկ 10 սմ չի թողնվել: Մեր բարձրաստիճան պաշտոնյաները շատ են եղել եվրոպական երկրներում  ու ռեստորանից գիշերային ակումբ, կազինոյից սեքսշոփ ճանապարհին հարբած վիճակում տեսել են, որ մայթերին կամ փողոցներում  կան գծեր, որոնց մեջ հեծանիվ է նկարված: Օյաղացել-հիշել են դրա մասին, հետաքրքրվել են, նրանց էլ ասել են՝ դա հեծանվուղի է: Դե , մերոնք էլ հո գիտե՞ք, Երևանը եվրոպական քաղաք դարձնելու համար խելքները իրենցը չէ: Ու որոշել են, որ Երևանում նույնպես պետք է լինի հեծանվուղի: Բայց եթե նրանք մի քիչ ուսումնասիրեին, թե որքան աշխատանք է պետք, ասենք, Վիեննայում մի հեծանվուղի կառուցելու համար, ինչ ենթակառուցվածքներ են փոխվում, ապա կհասկանային, որ հեծանվուղի կառուցելն իրենց խելքի բանը չէ:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». քյոհնա կտակարան’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ի նախագահը պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել Իրանի դեմ’