‘«Հայկական ժամանակ». Երևանյան մանկապարտեզները՝ գրեթե Օսվենցիմ’

610

«Հայկական ժամանակը» գրում է, որ վերջին օրերին պարբերաբար ահազանգեր է ստանում, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, և պատճառն այն է, որ մահճակալները քիչ են:

Ահազանգերի հետքերով «ՀԺ» թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին թղթակիցն ականատես է եղել Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է որևէ տրամաբանությունից ու մարդկայնությունից: Մանկապարտեզներից երկուսի միջին և ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չկային: Խմբասենյակը զբաղեցնում էր ընդամենը շուրջ 20 քմ տարածք: Երեխաները խմբված էին իրենց սեղանների շուրջը: Նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեին: Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը: Հայաստանի Հանրապետության «ազատ քաղաքացին» ձևավորվում է մանկապարտեզից:

Նախորդ հոդվածը‘ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավար աշխատակիցը գտնում է, որ Կովկասի խնդիրներից մեկը Հայաստանի մասնատվածությունն է ‘
Հաջորդ հոդվածը‘«Հրապարակ». Ջերմուկը` Տիգրան Սարգսյանի Նյու Վասյուկի’