‘«Հայկական ժամանակ». իմացել՝ փախե՞լ է’

711

ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման: Այս մասին երեկ  «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է Փայտյանի օգնականը: Վերջինս չի պատասխանել հարցին, թե ուր է գնացել Փայտյանը եւ հնարավո՞ր է` էլ չվերադառնա: Իսկ ահա ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, ի պատասխան թերթի թղթակցի հարցի ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը ԼՂՀ ՊԲ պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով որեւէ կարգավիճակ ստացե՞լ է, ասել է. «Ներկայումս ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննարկման փուլում է գտնվում ԼՂՀ պաշտպանության բանակի պարենային կենտրոնական պահեստում հայտնաբերված խախտումների վերաբերյալ քրեական գործով մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրելու հարցը»:

Ըստ նրա` նախաքննական մարմինն այժմ փորձում է պարգել արդյոք նրանց գործողություններում առկա են քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքներ, թե` ոչ:

Նախորդ հոդվածը‘ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Գյումրիի քաղաքապետի լիազորությունները’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Տարոնի երազը’