‘«Հայկական ժամանակ». Վովա Գասպարյանն անձնական վրեժ է լուծել Մեհրաբյանից’

1316

Ուղիղ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամա Մհեր Անդրեասյանը, որը բերման է ենթարկված եղել կողոպուտ կատարելու կասկածանքով: Ոստիկանությունը փորձեց այդ լուրը հերքել, ինչ-որ անհոդաբաշխ մեկնաբանություններ տվեց, «փաստեր կցեց-կցմցեց»: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանին: Նա 2 ամիս էր այդ պաշտոնում: 
Գասպարյանն այսպիսով անձնական վրեժ է լուծել Մեհրաբյանից` նրա պատճառով թթու խոսքերի արժանանալու համար: Հակառակ դեպքում` խոշտանգման փաստը չէր կոծկվի, և դրա հեղինակ բոլոր ոստիկաններն անխտիր 7 հոգի և նրանց ղեկավար Ա. Մեհրաբյանը քրեական պատասխանատվության կենթարկվեին:

Նախորդ հոդվածը‘«168 ժամ». Երեկ տեղի է ունեցել Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Այս պահին բոլոր ավտոճանապարհներն անցանելի են’