‘«Հայկական ժամանակ». Վտանգված է Հայաստանի անկախությունը’

753

Դեկտեմբերի 3-ին Սակտ Պետերբուրգում ստորագրված արձանագրության շուրջ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի էր պատկերացնել: «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» անվանմամբ ֆորումի շրջանակներում ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրված փաստաթուղթը, որին միացել է նաև ՀՀԿ-ն, առաջին քայլն է Խորհրդային Միության վերականգնման ճանապարհին: Դրան հաջորդելու է 2013-ի հունվարին հուշագրի ստորագրումը որով, փաստորեն, կսկսվի ՀՀ-ի անդամակցությունը այդ նեո ԽՍՀՍ-ին: 

«Իշխող կուսակցությունները պատասխանատվություն են կրում Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների համար», փաստաթուղթը մեկնաբանելով ասել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը: Հատկապես ուշագրավ է, որ ՀՀԿ վերնախավում փաստաթղթի շուրջ չկա միասնական կարծիք: Նախորդ օրը մեր թղթակիցը փորձել է ստանալ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբնությունը: Պարզվել է` նա տեղյակ չէ փաստաթղթից:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասել է, թե ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագ՞րվել. «Էնտեղ պարզապես հանդիպումը արձանագրվել է մեր կողմից, որովհետե խնդիր է եղել նաև, մեր ազգային խնդիրների հետ կապված միջամտություն է եղել, այդ պատճառով հետաձգել են հետագայում նորից քննարկելու համար…»: Սա վկայում է, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ինչ-որ գործընթաց է սկսել Վլադիմիր Պուտինի հետ, որի ավարտը կարող է ճակատագրական դառնալ Հայաստանի համար:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման վառել է ԱՄՆ «գլխավոր տոնածառի» լույսերը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«168 ժամ». Երեկ տեղի է ունեցել Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը ԱՄՆ-ում’