‘
ՀՀ կառավարությունն այսօր քննարկելու է Երևանում ավտոկայանատեղերի գործունեությունը կանոնակարգող` Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի ներկայացրած փաթեթը, որում ներառված են կառավարության մի քանի որոշումների նախագծեր:
Դրանցով սահմանվում է, որ Երևանում ավտոկայանատեղեր կարող են կազմակերպել ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այսինքն, նրանք որոշակի վճարի դիմաց կտնօրինեն քաղաքի որոշակի հատված և կվերածեն վճարովի ավտոկայանատեղի: Ուշագրավն այն է, որ ըստ որոշման նախագծի` այդ տարածքի տրամադրումը կարող է «նաև» իրականացվել մրցույթով: Այսինքն, ակնհայտ է, որ դրանց ամենահարմար և «յուղոտ» հատվածները մեջ-մեջ կանեն ծանոթ-բարեկամները, իսկ մնացած` ոչ այնքան հեռանկարային հատվածների տնօրինման համար կհայտարարվեն մրցույթներ:
‘