‘Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ադրբեջանական զինվորի դին’

3292

‘

Հայկական կողմը այսօր Ադրբեջանին է փոխանցել այդ երկրի բանակի զինծառայող Բախրուզ Ջալիլբեյլիի դին: Փոխանցումը կազմակերպել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Ադրբեջանական ԶՈւ զինծառայողի դին հայ զինվորները հայտնաբերել էին նոյեմբերի 23-ին հայ — ադրբեջանական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում:

APA ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, զինվորի դին փոխանցելու գործընթացը տեղի է ունեցել Նախիջեւանի Սադարակի շրջանի տարածքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների, Կարմիր Խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ 1998 թվականին ծնված Ջալիլբեյլին ռազմական հանցագործություն կատարելուց հետո ինքնակամ լքել էր ծառայության վայրը:

‘

Նախորդ հոդվածը‘Էրդողանը Թրամփի հետ նույն ալիքի վրա էր’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ. Թուրքիային C-400 համակարգերի մատակարարման հարցը մեր եւ Անկարայի գործն է’