‘Հայկական կողմը հերքում է. Ադրբեջանը հայկական անօդաչու սարք չի խոցել’

936

Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ խեղաթյուրել են իրականությունը` գրելով, թե հայկական անօդաչու սարք են խոցել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զավեշտ անվանեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, որ Աղդամի շրջանում հայկական անօդաչու սարք է խոցվել: «Նման բան չկա եւ չի կարող լինել: Ծայրից ծայր սուտ է, հերյուրանք: Նրանք հայկական անօդաչու սարք չեն խոցել»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները փորձում են ցուցարարներին նախագահականից «ողջամիտ» հեռավորության վրա պահել ‘
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 1-ից խանութները չեն աշխատի’