Սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ:
Հայկական կողմից կորուստներ չկան:
Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ի ժամը 10:05-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, և որոնք իբր խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն