‘Հայկական պլանշետներըի գինը կսկսվի 85-100 հազար դրամից’

1327

Հայաստանի ՏՏ ոլորտում գործող հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը Հայաստանում առաջին հայկական պլանշետների արտադրություն է նախաձեռնել: Արտադրության շրջանակում արդեն կան Android համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով, ինչպես նաև առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոն (Armphone), տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Ընկերության տնօրինության խոսքով, որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն արվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը և վաճառքը սկսել 2014-ի հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ: Հայաստանյան ներքին շուկայում ու տարբեր ոլորտներում այդ պլանշետների կիրառումից բացի միջազգային շուկա դրանց արտահանումը կազմակերպելու հեռանկարներ կան:

Ըստ ԱՌԿԱ գործակալութան,  Digitec-ի ժամանակ պատմել ընկերության փոխնախագահ Վահան Շաքարյանը նշել է, որ սկզբնական փուլում նախատեսում են ամսական 30–50 հազար պլանշետ արտադրել, այնուհետև ամեն ինչ կախված կլինի պահանջարկից։

Անդրադառնալով ընկերության գնային քաղաքականությանը, Շաքարյանը նշել էր, որ, օրինակ, Cortex 4–միջուկային պրոցեսորով, 2 ԳԲ հիշողությամբ և ներկառուցված 16 ԳԲ հիշողությամբ 9,7 դյույմ անկյունագծով պլանշետը կարժենա մոտ 100 հազար դրամ (մոտ 247 դոլար), իսկ 7,85 դյույմ անկյունագծովը` 85 հազար դրամ ( մոտ 210 դոլար):

 

Նախորդ հոդվածը‘Սայաթ-Նովա պողոտայի խնդրահարույց շինարարության վայրում քանդվել է բակ մտնող ճանապարհը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Անօրինական ծառահատումների շղթայի օղակները դեպի վերև են տանում’