‘Հայկ Բաբուխանյան. Րաֆֆիին ընտրել են աղանդավորները, համասեռամոլներն ու դառնացած մարդիկ’

2584

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համարում է, որ փետրվարի 18-ի նախագահի ընհտրությունները անցել են բացարձակ ազատ և անաչառ:

Ըստ Ա1+-ի, ՀՀԿ պատգամավորն այսօր ասուլիսին հայտարարել է, որ  Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողների թվում են դառնություն եւ անարդարություն տեսած մարդիկ, ովքեր անգիտակցաբար գնացել են իշխանությանըը դեմ,  աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համասեռամոլներ, արեւմտյան գաղափարախոսության կողմնակիցներ։ «Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ: Հայաստանում կա 500 հազար մարդ, ովքեր ծայրահեղ լիբերալ գաղափարախոսության մարդիկ են: Սա իրականում բախում էր ազգային պահպանողական գաղափարախոսության, որի կրողը Սերժ Սարգսյանն էր և ապազգային, արևմտամետ լիբերալ գաղափարախոսության միջև: Իսկ Րաֆֆին չի կարող տիրապետել այդ մասսայի տված ձայներին և լավագույն բանը, որ կարող է անել իր վրա ընկած Քաջ Նազարի բախտը, ոչ թե ցրելն է ծիծաղ առաջացնող պահվածքով, այլ ճիշտ օգտագործելն է», — ասել է նա:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը iLur.am-ի հետ զրույցում չմեկնաբանեց Հայկ Բաբուխանյանի հայտարարությունը: Նա նույնիսկ չլսեց, թե Բաբուխանյանն ինչ է ասել. «Լավ էլի, եկեք լուրջ գործով զբաղվենք»,- նշեց նա: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյանը՝ Գիզիրյանի հնարավոր ազատման մասին. Անպայման մի որևէ տեղ կնշանակեն, որ ծառայի ռեժիմին’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Լաուդրուպը` «Ռեալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’