‘
Այս օրերին Մոսկվայում տեղի ունեցող կունգ ֆուի աշխարհի 5-րդ առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Գասպարյանը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մեր 55կգ քաշային մարզիկը 17-19 տարիքայինների խմբում մտել է եզրափակիչ, որտեղ պարտության է մատնել ադրբեջանցի Օմար Ալահվերդիեւին եւ հռչակվել աշխարհի չեմպիոն: Ի դեպ, Ադրբեջանի հավաքականը 2015թ զրկվել էր աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից՝ Լվովում տեղի ունեցած միջադեպի համար, երբ ադրբեջանցի կունգֆուիստները հարձակվել էին մեր մարզիկների վրա: Սակայն Ադրբեջանի կունգ ֆուի ֆեդերացիան վերջերս ներողություն է խնդրել Հայաստանի ֆեդերացիայից, իսկ միջազգային ֆեդերացիան որոշել է փորձաժամկետ տալ մեր հարեւաններին:
‘