‘
Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ 2013 թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ շարունակվեց Հայկ Կալեյանի ինքասպանության գործով դատավարությունը:
Այս դատական նիստի ժամանակ պետք է հարցաքննվեր գործով վկա, թիվ 46677 զորամասի զինծառայող Է. Խաչատրյանը, սակայն վերջինս չէր ներկայացել դատական նիստին մարտական հերթապահության մեջ գտնվելու պատճառով::
Նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացվել լրացուցիչ վկաներ դատակոչելու մասին, այս դատական նիստի ժամանակ ևս, մեղադրող կողմի հետ համաձայնության գալով, միջնորդություն ներկայացվեց որպես վկա դատարան հրավիրել Գեղամ Սիրադեղյանին, Դավիթ Ալեքսանյանին, թիվ 46677 զորամասի 5-րդ հրաձգային մարտկոցի բուժկետի պետ Ռուզաննա Ծատուրյանին և դատաձգաբանական փորձաքննություն իրականացրած փորձագետ Հրայր Ղուկասյանին:
Դատարանն ընդունեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգեց մինչև 2013 թ. սեպտեմբերի 3-ը` դատական նիստին վերոհիշյալ վկաների ներկայությունն ապահովելու համար:
‘