‘Հայկ Կյուրեղյանին թույլ չեն տալիս տեսակցել’

1069

Նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանին արդեն երկու ամիս է թույլ չեն տալիս տեսակցել: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Կյուրեղյանի եղբայրը՝ Արեգ Կյուրեղյանը։

«Կալանավորման առաջին օրից չեն թույլատրում տեսակցենք Հայկին՝ պատճառաբանելով, որ մեր այցելությամբ կխոչընդոտենք գործի քննությանը: Բայց իմ կարծիքով՝ դա կամայականություն է, ուղղակի իրենք են այդպես ուզել»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայկ Կյուրեղյանի մեղադրանքի հնարավոր խստացմանը ՝ Արեգ Կյուրեղյանն ասաց. «Նոր եմ այդ մասին լսում, բայց զարմանալի չէ, որովհետեւ հանցագործ կառավարություն ունենք ու կաշառակեր դատարան»:

Նշենք, որ նախաքննական մարմինը ցանկանում է Կյուրեղյանի մեղադրանքը վերաորակել  258 հոդվածից 316-ի 2-րդ մաս՝ այսինքն խուլիգանությունից ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալ:

Նախորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ն հաստատել է, որ Բրանդաոն կոտրել է Մոնտայի քիթն ու Վան Դեր Վիլի ողը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ «Ռեալի» ֆուտբոլիստները իրականացնում են բարեգործական ակցիաներ՝ միանալով Ջեյլմս ՄաքՔարթնիի նախաձեռնությանը’