‘
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մայրաքաղաքի երեք վարչական շրջանների թաղապետեր է նշանակել:
Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայկ Մարությանը Թելման Թադևոսյանին նշանակել է Նուբարաշեն վարչական շրջանի, Վիկտոր Մնացականյանին՝ Կենտրոն վարչական շրջանի, Արման Աբրահամյանին՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:
Ըստ մամուլի տեղեկությունների, Արման Աբրահամյանը Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին է:
‘