‘Հայկ Մարության. Հոկտեմբերին վերադառնալու եմ Հայաստան’

1664

Հայտնի դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին հաղորդման» Հայկոն, մեզ հետ զրույցում հերքել է վերջին շրջանում տարածված այն տեղեկատվությունը, թե ինքը մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում եւ չի վերադառնալու Հայաստան: «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Մարությանը: Հայկ Մարությանը նաեւ հավելեց, որ ինքը այժմ ԱՄՆ-ում է գտնվում «No Comment» ներկայացման հյուրախաղերի կապակցությամբ, եւ հյուրախաղերի ավարտից հետո անմիջապես կվերադառնա Հայաստան: Դա կլինի այս տարվա հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Հայկ Մարությանը որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

Նախորդ հոդվածը‘Ռետրո մեքենաների ցուցադրություն Երևանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարսելո. Հույս ունեմ, որ նման վնասվածք այլեւս չեմ ստանա’