‘Հայկ Մարության. Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է’

2088

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքն առաջնորդող, Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձը երեւանցիներին.

Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ: 
Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ , ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը:

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ է քննարկվելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում’
Հաջորդ հոդվածը‘Արա Բաբլոյանը շնորհավորել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին’