‘Հայկ Օրդյանի «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմը «Տեֆի» մրցանակի է արժանացել ‘

971

Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմն արժանացել է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի» «Տեֆի» մրցանակի` լավագույն փաստավավերագրական ֆիլմ անվանակարգում` այսպիսով մեկնարկելով իր հաջողությունների «քայլերթը»: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Հայկ Օրդյանն ասել է, որ Աստանայում սեպտեմբերի 14-17-ն անցկացված «ТЭФИ-Содружество» փառատոնից հետո լիամետրաժ ֆիլմը մասնակցելու է այլ հեղինակավոր միջազգային փառատոների, ցուցադրվելու է ռուսական առաջատար հեռուստաալիքներով:

«Հայկական երկրորդ հեռուստաալիքի» օպերատոր Հարություն Տոլանյանը, ով «Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմի սցենարի հեղինակը եւ օպերատորն է, անձամբ ճանաչել է վարպետին եւ շուրջ չորս տարի պարբերաբար նկարահանել նրան:
«Մենք ֆինանսներ չէինք կարողանում գտնել, որովհետեւ փաստավավերագրական ֆիլմերն այնքան էլ մեծ պահանջարկ չունեն Հայաստանում, սակայն տեղեկանալով ֆիմի մասին` ես ասացի, որ մենք մեր ուժերով կիրականացնենք այն՝ առանց ֆինանսական աջակցության»,- պատմեց Օրդյանը:
«Էդուարդ Ղազարյան, հրաշագործը» ֆիլմը հեռարձակման իրավունք ձեռք բերելու ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրա» եւ TBC հեռուստաընկերությունները:
Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի էր ունեցել 2012 թվականի մայիսին, Էդուարդ Ղազարյանի մահից կարճ ժամանակ անց:
Քսանվեց րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը նոյեմբերին կմասնակցի Բանգկոկում կայանալիք միջազգային փառատոնին, ինչպես նաեւ 2013 թվականին` Կաննի կինոփառատոնին:

Նախորդ հոդվածը‘Երկու ուժգին պայթյուն է որոտացել Դամասկոսում’
Հաջորդ հոդվածը‘Վաղը ԼՂՀ-ից օգնություն կառաքվի սիրիահայերին ‘