‘
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգելու մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը։
«Դա բացառված է»,- 72-ամյա Հայնկեսի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։
Հոկտեմբերին «Բավարիայի» ղեկավարությունն աշխատանքից ազատեց Կարլո Անչելոտիին, որից հետո թիմ հրավիրեց նախկին մարզչին։ Հայնկեսը համաձայնել է աշխատել մինչև 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտը։
Հավելենք, որ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում 7 հադիպում է անցկացրել՝ տոնելով նույնքան հաղթանակ։
‘