‘
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը վարքագծի կանոններ է սահմանել ֆուտբոլիստների համար: Այդ մասին հայտնում է «Sport Bild»-ը:
Ֆուտբոլիստներին արգելվել է հանդերձարանում հեռախոս օգտագործել: Նրանք պետք է բարեկիրթ ու ճշտապահ լինեն ակումբի աշխատակիցների հետ համագործակցելիս: Հանդերձարանում խաղացողները հագուստը փոխելուց հետո պետք է ինքնուրույն կարգավորեն սեփական պահարանները:
72-ամյա մասնագետը նաև շաբաթական երկու մարզում է ավելացրել ֆիզիկական պատրասվածության մարզչի հետ։ Բացի այդ, ֆուտբոլիստները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ձգումների վարժություններին:
‘