‘Հայնկեսը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել’

1346

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել:

Գերմանիայի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթել է «Սևիլիային» քառորդ եզրափակչի առաջին խաղում: Այդ հաղթանակը Հայնկեսի համար 12-րդ անընդմեջն է: Ավելի վաղ նման արդյունքի հասնել չի հաջողվել ոչ մի մարզչի: 

Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը «Բավարիան» գլխավորել է ընթացիկ մրցաշրջանի կեսից:

Ավելի վաղ,  2012-2013 մրցաշրջանում նա տարել էր 5 անընդմեջ հաղթանակ և նվաճել տիտղոսը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը «Արսենալի» մարտի լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ ‘
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’