‘Հայնկես. «Բավարիան» չի վաճառում իր լավագույն ֆուտբոլիստներին’

1350

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հաղորդել է, որ չի կարող պատկերացնել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռանալը:

«Ոչինչ չեմ տեսնում նրանում, որ ֆուտբոլիստը փոխում է գործակալին: Չեմ կարող դատել նման որոշման պատճառների մասին: Մեզ համար դա ոչինչ չի նշանակում:

«Բավարիան» այն ակումբը չէ, որը վաճառում է իր առաջատարներին:

Մեր լավագույն ֆուտբոլիստները մնում են թիմում: Չեմ կարող պատկերացնել Լևանդովսկու հեռանալը»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է «Omnisport»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկու տրանսֆերով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Նախորդ հոդվածը‘Գրավիչ առաջարկ Տորրեսին’
Հաջորդ հոդվածը‘Նոյերը մտադիր է մարտին վերսկսել մարզումները’