‘Հայնկես. «Քլոզեն այն ֆուտբոլիստն է, ով կարող է օգնել «Բորուսիային»»’

606

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի»` Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անկման մասին և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին խորհուրդ է տվել ձեռք բերել Միրոսլավ Քլոզեի տրանսֆերը:

«Կարծում եմ` մեծագույն մարզիչներն ունենում են անկման և վերելքի շրջաններ: Նախորդ տարիներին «Բորուսիան» շատ միասնական էր: Յուրգեն Կլոպն իր ֆուտբոլիստներին պետք է բացատրի` այսօրվա կյանքում կան շատ ավելի վատ բաներ, քան առաջնությունում մնալու համար պայքարելն է:

«Բորուսիայի» համար լավ կլինի գնել Քլոզեի տրանսֆերը: Նա ուժեղ խաղացող է և հիանալի մարդ: Նա չի խաղում առաջվա պես, բայց այն ֆուտբոլիստն է, ով կարող է օգնել «Բորուսիային»,-Հայնկեսի խոսքն է փոխանցում գերմանական մամուլից:

Հավելենք, որ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 17-րդ հորիզոնականը:

 

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Պրոֆեսիոնալ մնալու և տքնաջան աշխատելու համար, պետք է հենց երջանիկ լինել»’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողը զոհվել է նռնակի պայթյունից. news.am’