‘Հայոցյան. Ճիշտ է, երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է’

1399

Արարատ Զուրաբյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսելով Եռյակի գործունեության մասին, հայտարարել է, թե «երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է», և ըստ նրա՝ չի բացառվում, որ Քոչարյանը վերադառնա այդ խողովակով: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Վահագն Հայոցյանը այս կապակցությամբ մեզ հետ զրույցում հայտարարեց. «Նիկոլն ու կողքի 4-5 հոգին, նրան սատարող Զառան ու Ալիկը, ՀԱԿ-ից անջատված 7-8 մարդ, որ հետո կիսվեցին 2 մասի, նաև Սերժի դհոլները գավառական շուստրիությամբ փորձեր էին անում ուղղորդել ժողովրդական շարժմանը: Նիկոլը, որ ՀԱԿ-ից դուրս եկավ ԲՀԿ-ի հետ համագործակցության պատրվակով, այսօր դիմումով ԲՀԿ-ին խնդրում է համագործակցել: Այո, ճիշտ է ասած, երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է»: Ինչ վերաբերում է Քոչարյանի վերադարձի վերաբերյալ հայտարարությանը, Հայոցյանը նշեց. «Դա պետք է դիտարկել նույն պետպատվերի շրջանակներում»:

Նախորդ հոդվածը‘Ալիեւը՝ ուղղաթիռի խոցման մասին. «Ի՞նչ անհրաժեշտություն կար սադրանք կազմակերպել»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այլ պայմանագրերի չհակասելը ԵՏՄ պայմանագրին ո՞վ է որոշում (տեսանյութ)’