‘Հայոց բանակի ու սպառազինության մասին ՀՀ վարչապետը պետք է լռի. Մամուլ’

1580

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ գրեթե պետական գաղտնիք է հրապարակել: ԼՂՀ անկախության 22-ամյակի առթիվ այցելելով ԼՂՀ ՊԲ զորամասեր՝ նա հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում»:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությամբ երկրի երրորդ պաշտոնյան՝ վարչապետը, մեկ այլ հանրապետությունում բաց տեքստով խոսում է սպառազինությունների թվաքանակի մասին՝ անթույլատրելի համեմատություններ անելով: Իհարկե հասկանալի է, թե ինչու է Տիգրան Սարգսյանն արժևորում վերջին 3 տարիների իշխանությունների գործելաոճը, բայց գոնե հայոց բանակի ու սպառազինության մասին ՀՀ վարչապետը պետք է լռի, քանի որ նրա շրջապատը հիմնականում բանակում չծառայած երիտասարդներ են:

Նախորդ հոդվածը‘Այգեհովիտ գյուղի մոտ վնասազերծվել են արկեր’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ «Հույսը վերջինն է մեռնում» ֆիլմի ցուցադրությունը’